Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ՀՀ ԿԲ–ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 5.5%

02.02.2021, 13:16
Փետրվարի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%
ՀՀ ԿԲ–ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 5.5%

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7%: Հանրապետության Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%:

ՀՀ ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2020թ.–ի դեկտեմբերի 15–ին` բարձրացնելով այն 1.0 տոկոսային կետով` մինչև 5.25%։–0–