ՀՀ իշխանությունները նախատեսում են ՀՆԱ–ում հարկային եկամուտների մասնաբաժինն ավելացնել` մինչև 25%
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում նախատեսված է միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ–ում հարկային եկամուտների մասնաբաժինը ներկա 22,8%–ից հասցնել 25%–ից, չորեքշաբհթի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդարանի հանձնաժողովներում 2021թ.–ի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Փաշինյանը նշեց, որ երկրում տնտեսական աճի ցուցանիշը 2021թ.–ին եղել է նախատեսվածից ավելի բարձր` 5,3%` սպասվող 3,1%–ի դեպքում։
Նա հիշեցրեց, թե ինչ բարդ վիճակ էր 2021թ.–ին, և այդ ֆոնին կարևոր է այն փաստը, որ պետբյուջեի եկամտային հատվածը գերակատարվել է 147մլրդ դրամով։
«Ընդ որում կատարվել են որոշ օրենսդրական փոփոխություններ, որոնք հանգեցրել են եկամուտների ավելացման։ Խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի ներդրման մասին է, ինչը բյուջեում ապահովեց 24մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ», – նշեց վարչապետը։
Փաշինյանը փաստեց, որ ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցության մասով գրանցվել է պատմական աննախադեպ արդյունք` ՀՆԱ–ի 22,8% ստացվել է հարկային եկամուտների տեսքով։
«Նախատեսվում է միջնաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը հասցնել 25%–ի։ Դա հեշտ չի լինի հարկային տոկոսադրույքների նվազման ֆոնին, սակայն այս խնդիը մենք պետք է փորձենք լուծել», – ընդգծեց նա։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի ՀՆԱ–ն 2021թ.–ի արդյունքում գրանցել է 5,7% –ի աճ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով, 2022թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում Հայաստանի ՀՆԱ–ն գրանցել է 8,6%–ի աճ։