ՀՀ կառավարության հակաճգնաժամային 1-ին և 2-րդ միջոցառումներով ներդրման պահից սկսած տրամադրվել է ավելի քան 180 մլրդ դրամի մոտ 42 հազ. վարկ.ԿԲ
15.11.2021,
18:55
Երիցյանը նշել է, որ վարկերն առավելապես տեղաբաշխվել են գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության հակաճգնաժամային 1-ին և 2-րդ միջոցառումներով ներդրման պահից սկսած տրամադրվել է ավելի քան 180 մլրդ դրամի մոտ 42 հազ. վարկ, ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
«Կառավարության կողմից իրականացվել են մի շարք հակաճգնաժամային ծրագրեր, որոնցից վարկավորման ծրագրերն իրականացվել են հիմնականում բանկերի, ինչպես նաև վարկային կազմակերպությունների միջոցով», – պարզաբանել է նա։
Նրա խոսքով, գերակշռում են Կառավարության կողմից տոկոսների սուբսիդավորմամբ և բանկերի բանկերի ռեսուրսներով տրամադրված վարկերը:
Երիցյանը նշել է, որ վարկերն առավելապես տեղաբաշխվել են գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում:–0–