Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՀՀ կառավարությունն ԱՆ–ին կտրամադրի 5,2մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում

07.06.2022, 14:56
Ավանեսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ նախարարության կողմից ներկայացված անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման ծավալն այս տարի կազմում է 10,1մլրդ դրամ
ՀՀ կառավարությունն ԱՆ–ին կտրամադրի 5,2մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն Առողջապահության նախարարությանը կտրամադրի 5,2մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում։ Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2021թ.–ի պետբյուջեի կատարողականի խորհրդարանական լսումների ժամանակ։

«Մենք դիմել ենք կառավարությանը, որն արդեն այս հինգշաբթի կհաստատի 5,2մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորումը։ Մենք դա կուղղենք գերակատարված ծրագրերի ֆինանսավորմանը, և մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետպատվերից», – նշեց նա։

Ավանեսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ նախարարության կողմից ներկայացված անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման ծավալն այս տարի կազմում է 10,1մլրդ դրամ։

«Դա արտացոլում է մեր կանխատեսումները։ Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը` կարիքավոր քաղաքացիներին բուժօգնությամբ ապահովելու համար», – ընդգծեց նա։–0–