Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ փոխվարչապետն ու ՀՀ–ում ՌԴ դեսպանը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցեր են քննարկել

19.11.2020, 12:50
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ՀՀ փոխվարչապետն ու ՀՀ–ում ՌԴ դեսպանը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցեր են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Արցախում հրադադարի հաստատման գործում ՌԴ իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահի կողմից գործադրված ջանքերի համար», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը:–0–