Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+20

ՀՀ–ում ապօրինի ծագում ունեցող գույքի մինչդատական բռնագանձումը պետք է լինի ժամանակավոր միջոց. Ջրբաշյան

10.03.2020, 16:35
Ջրբաշյանի խոսքով, օրինագիծը պարունակում է անցումային արդարադատության որոշակի տարրեր, և շատ կարևոր է, որպեսզի այն գործի սահմանափակ ժամանակահատվածում
ՀՀ–ում ապօրինի ծագում ունեցող գույքի մինչդատական բռնագանձումը պետք է լինի ժամանակավոր միջոց. Ջրբաշյան

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ–ում ապօրինի ծագում ունեցող գույքի մինչդատական բռնագանձման մեխանիզմի ներդրումը պետք է կրի ժամանակավոր բնույթ, երեքշաբթի ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

ՀՀ ԱԺ–ն մարտի 5–ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի մինչդատական մեխանիզմի ներդրումը։ Օրինագծի նպատակն է ընդունել միջազգային կազմակերպությունների և խորհրդատվական փաստաթղթերի կողմից առաջարկվող լավագույն ցուցանիշներն ակտիվների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում։ Ուսումնասիրության հիմք կծառայեն քրեական գործերի շրջանակում առկա որոշակի ազդակները, «հիմնականում դա կոռուպցիոն հանցագործությունների դրսևորումներն են, կլինեն նաև քրեական ենթամշակույթին վերաբերող հոդվածներ»։ Բացի այդ, օրենքը տարածվում է նաև այն գույքի վրա, որի սեփականատեր պատասխանող կողմը չի հանդիսանում, սակայն միաժամանակ մշտապես օգտվում է դրանից։

«Այս օրինագիծը պարունակում է անցումային արդարադատության որոշակի տարրեր, և շատ կարևոր է, որպեսզի այն գործի սահմանափակ ժամանակահատվածում, քանի որ օրենքը չի նախատեսում որոշակիության ավելացում տնտեսության մեջ, սակայն մյուս կողմից փորձում է լուծել արդարության հարցը հասարակությունում», – ասաց Ջրբաշյանը։ 

Նա նշեց, որ այս օրենքը մշտապես չի կարող գործել, քանի որ կկրի տարբեր սպառնալիքներ։

«Այս միջոցը պետք է գործի միայն սահմանափակ ժամանակահատվածում, ինչից հետո շուկան պետք է դուրս գա նորմալ իրավական և տնտեսական դաշտ», – ասաց Ջրբաշյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է գույքի բռնագանձման մեխանիզմի կիրառում առանց դատարանի մեղադրական եզրակացության։ Նրա խոսքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարծում է, որ դա նորմալ պրակտիկա է կոռուպցիայի դեմ պայքարում, այսինքն չի համարվում, որ այդ մեխանիզմը սահմանափակում է մարդու իրավունքները։–0–