Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ–ում առաջիկայում կթանկանա ոչ միայն տեղական, այլև ներկրված ծխախոտը. ԶԼՄ

20.02.2020, 10:57
2020 թ.–ի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատե¬սակների վրա սկսել են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ
ՀՀ–ում առաջիկայում կթանկանա ոչ միայն տեղական, այլև ներկրված ծխախոտը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացմամբ, վերջին օրերին թանկացել է հիմնականում հայկական արտադրության ծխախոտը:

Թերթը շրջայց է կատարել, ինչի արդյունքում արձանագրել է, որ «Գառնի» տեսակի սիգարետի մեկ տուփի գինը բարձրացել է 20 դրամով, այն 380 դրամից դարձել է 400 դրամ:

Հայկական արտադրության մյուս տեսակի սիգարետը՝ «Վան»-ը, թանկացել է 30 դրամով՝ 350 դրա­մից դառնալով 380 դրամ: «\/IP»-ը 20 դրամով է թանկացել՝ նախկին 380 դրամի փոխարեն, այն վերջին օրերին վաճառվում է 400 դրամով:

Բայց մաս­նագետների կանխատեսումներով՝ ծխախոտի շուկայում առաջիկայում կսկսվի թանկացումների նոր ալիք, և կբարձրանան ոչ միայն տեղական արտադրության սիգարետները, այլև ներկրվածը:

«Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատե­սակների վրա սկսել են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ», – նշում են հոդվածի հեղինակները:

«Բացի այս, շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկա­յին բեռի նվազեցման հետևանքով նախորդ տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել»,-գրում է թերթը:–0–