Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ–ում կիրականացվի 700 հազար դոլարի նախագիծ պետական ապարատի համար էլեկտրամոբիլներ ներդնելու համար

22.05.2019, 14:47
ՀՀ–ում նախարարների համար էլեկտրամոբիլներ կգնեն։ Դիտարկվում է նաև էլեկտրամոբիլների գնման հնարավորություն վարչապետի և նախագահի համար։
ՀՀ–ում կիրականացվի 700 հազար դոլարի նախագիծ պետական ապարատի համար էլեկտրամոբիլներ ներդնելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նախարարների համար էլեկտրամոբիլներ կգնեն: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորանը: 

Ըստ նրա, նախարարությունն առաջարկել է գնել 12 էլեկտրամոբիլ նախարարների համար, որոնք կլինեն ավելի էկոլոգիական և պակաս ծախսատար: Դիտարկվում է նաև նման մեքենաների գնման հնարավորությունը վարչապետի և նախագահի համար, վերջինս արդեն հետաքրքրություն է հայտնել այդ նախագծի հարցում:

Նա նշեց, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորման շրջանակում նախարարությունն իրականացնում է շուկայի ուսումնասիրություն:

«Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 700 հազար դոլար, որոնք կուղղվեն Հայաստանում ուսումնասիրությունների անցկացման, քաղաքականության մշակման և բնակչության իրազեկման բարձրացման վրա: Մենք ուսումնասիրել ենք այդ հարցը գործընկերների հետ և առաջարկել ենք դարձնել ծրագիրն ավելի առարկայական, որպեսզի ցույց տանք այդ ուղղությամբ շարժվելու մեր ձգտումը, մասնավորապես, նախարարներին էլեկտրամոբիլներ տրամադրելու հարցում», - ասաց Գրիգորյանը:

Ըստ նախարարի, կախված ընթացակարգերից, որոնք կապված են նաև Հիմնադրամի գործունեության տեխնիակական ասպեկտների հետ, նախատեսվում է, որ տենդերը և էլեկտրամոբիլների գնման գործընթացը տեղի կունենան մինչև տարեվերջ:

Նա նաև հայտնեց, որ կոնկրետ ծրագրեր կան Երևանում լիցքավորման կայանների կառուցման վերաբերյալ,բացի այդ, կազմակերպություններից մեկն արդեն ներմուծել է լիցքավորման 22 կայաններ, որոնք կտեղադրվեն մայրաքաղաքում և մարզերում:

«Այդ շուկան շատ արագ զարգանում է, բիզնեսը հետաքրքրվածություն է դրսևորում և կարծում եմ, որ ենթակառուցվածքներն արագ կձևավորվեն», - ասաց Գրիգորյանը:

Նա նաև հույս հայտնեց, որ տարվա կեսից ուժի մեջ կմտնեն Հարկային օրենսգրքւ փոփոխությունները, որոնք նախատեսում են էլեկտրամոբիլների ներմուծումն ԱԱՀ–ից ազատելու հարցը, ինչը թույլ կտա էականորեն ակտիվացնել շուկան:

Նախարարը նաև նշեց, որ 2018 թ.-ին Հայաստան է ներմուծվել 30 էլեկտրամոբիլ։ Նա հույս է հայտնել, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հաջորդ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կավելանա մի քանի անգամ:-0-