Рейтинг@Mail.ru
USD
383.82
EUR
449.11
RUB
4.912
GEL
141.28
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման. ՔՊ–ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)

10.05.2023, 13:01
Գևորգ Պապոյանի խոսքով, հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման. ՎԻԴԵՈ
Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման. ՔՊ–ական պատգամավոր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման։ Այս մասին հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ–ում։

 «Մեր ներհանրային կանքում շատ է քննարկվում` արդյոք Հայաստանին ձեռք է տալիս, որ բացվի հայ–թուրքական սահմանը, թե ոչ։ Եթե Հայաստանին ձեռք չտա հայ–թուրքական սահմանի բացումը. և դա ձեռք տա Թուրքիային միայն, Թուրքիան հայ–թուրքական սահմանը կբացվի հինգ վայրկյանում, որովհետև Հայաստանը չի փակել սահմանը, Հայաստանը միշտ բաց է պահել սահմանը։ Հայաստան–Թուրքիա սահմանը փակել է Թուրքիան, որովհետև դրանով Հայաստանին տնտեսապես ճնշում է, և դրա մասին իրենք երբեք չեն թաքցրել և դրանով իրենք աջակցում են Ադրբեջանին», – ասաց Պապոյանը։

Նրա խոսքով, այն նարատիվը, որ հայ–թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ինչ–որ «ապոկալիպտիկ» հետևանքներ է ունենալու, պարզապես ծիծաղելի է։

«Դա որևէ առնչություն չունի իրականության հետ։ Հայ–թուրքական սահմանի բացումը կբերի Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման», – ասաց պատգամավորը։–0–