Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Հայաստան կատարված բեռնափոխադրումների ծավալը 2021թ.–ի 9 ամսում աճել է 10,4%–ով, ուղևորափոխադրումների ծավալը` 38,8%–ով

09.11.2021, 12:41
Հայաստան իրականացված բեռնափոխադրումների ծավալը, վիճակագրական տվյալների համաձայն, 2021թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է 12 009,3 հազար տոննա` նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշը գերազանցելով 10,4%–ով
Հայաստան կատարված բեռնափոխադրումների ծավալը 2021թ.–ի 9 ամսում աճել է 10,4%–ով, ուղևորափոխադրումների ծավալը` 38,8%–ով

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստան իրականացված բեռնափոխադրումների ծավալը, վիճակագրական տվյալների համաձայն, 2021թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է 12 009,3 հազար տոննա` նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշը գերազանցելով 10,4%–ով։ 

Ինչպես հայտնել են Ազգային վիճակագրական կոմիտեից, բեռնափոխադրումների ոլորտում անկումն արձանագրվել է միայն երկաթուղու մասով` 7,9%–ով` մինչև 2 227,5 հազար։

Մնացած ուղղություններով բեռնափոխադրումների ցուցանիշներն աճել են. ավտոտրանսպորտ` 17,5%–ով` մինչև 8 791,9 հազար տոննա, մայրուղային–խողովակաշարային տրանսպորտ` 7%–ով` հասնելով 1428,2 հազար տոննայի, օդային տրանսպորտ`1,7%–ով`11,7 հազար տոննա։

Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, պաշտոնական վիճակագրության համաձայն` հաշվետու 9 ամսում գրանցվել է 38,8%–ի աճ` մինչև 77 963 հազար մարդ։

Ոլորտներով առավել տարածված է ավտոմոբիլային տրանսպորտը` 59 510,23 հազար ուղևոր (2020թ.–ի հունվար–սեպտեմբերի համեմատ 31,4%–ի աճ), այնուհետև գալիս է էլեկտրոտրանսպորտը` 16 424,7 հազար մարդ (66%–ի աճ)։ Օդային տրանսպորտից օգտվել է 323,1 հազար մարդ (աճ` 2,3 անգամ), երկաթուղուց` 38,3%–ով ավել ուղևոր, այսինքն` 323,1 հազար մարդ։–0–