Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի համար գազի գինը 2020 թ.-ին չի փոփոխվի. կառավարություն

20.01.2020, 20:32
2020թ.-ին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի
Հայաստանի համար գազի գինը 2020 թ.-ին չի փոփոխվի. կառավարություն

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. 2020թ.-ին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի: Այս մասին այսօր գրառում է կատարվել ՀՀ կառավարության Facebook-յան էջում:

«Սահմանին գազի գինը 2020թ.-ին չի թանկանա»,- նշվում է գրառման մեջ:

Նախկինում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ հնարավոր է «Գազպրոմ Արմենիան Հայաստանի սպառողների համար գազի գնի թանկացման հայտ ներկայացնի:

Ավելի վաղ «Գազպրոմ Էքսպորտ» ՀԲԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման շուրջ պայմանագրին հավելյալ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի, 2020թ.-ի հունվարի 1-ից գազի գինը Վրաստանի և Հայաստանի սահմանում կպահպանվի 2019թ.-ի պայմաններով:

Նշենք, որ Ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ–ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, ՀՀ–ում ներքին սակագինը կմնա անփոփոխ։ Բարձրացումը փոխհատուցել պարտավորվեց «Գազպրոմ Արմենիան» ներքին օպտիմալացման հաշվին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն ռուսական «Գազպրոմ» ընկերության 100%–անոց դուստր ընկերությունն է։ «Գազպրոմ Արմենիա»–ն զբաղվում է գազամատակարարմամբ Հայաստանի ներքին շուկայում։ Ընկերությունը նաև իրականացնում է գազի տեղափոխում, պահպանում, բաշխում և իրացում, զբաղվում է գազատրանսպորտային համակարգի վերակառուցմամբ, ինչպես նաև գազի ստորգետնյա պահման հզորությունների ընդլայնմամբ: –0–