Հայաստանի 2025թ․–ի պետբյուջեն պատշաճ կերպով հավասարակշռված է․ ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի բյուջեն պատշաճ կերպով հավասարակշռում է մակրոտնտեսական կայունության պահպանումը և փախստականների ինտեգրման և անվտանգության բարձր ծախսերի հետ կապված առաջնահերթ ծախսերի հասցեագրումը, նշել է ԱՄՀ Կառավարող փոխտնօրեն և նախագահի պաշտոնակատար Բո Լին։
«Միջնաժամկետ հատվածում աստիճանական հարկաբյուջետային համախմբումը կարևոր կլինի հարկաբյուջետային կայունության պահպանման համար», - ասել է նա։
Լիի հայտարարության մեջ նշվում է, որ ծրագրավորված միջոցառումները ներառում են եկամուտների ներգրավման ուժեղացումը, ծախսերի առաջնահերթության սահմանումը և միջնաժամկետ ծախսերի շրջանակի ընդունումը
«Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների ուղղությամբ առաջընթացն անհրաժեշտ է հարկաբյուջետային ռիսկերի նվազեցման համար, հատկապես՝ կապված պետական մասնակցությամբ կազմակերպությունների, պետական-մասնավոր գործընկերությունների և պետական երաշխիքների հետ», – ասել է նա։
Դեկտեմբերի 4-ին հաստատված Հայաստանի պետական բյուջեում պետական բյուջեի եկամուտները կազմում են 2,84 տրլն դրամ, ծախսերը՝ 3,4 տրլն. դրամ (որից 2,7 տրլն դրամն ընթացիկ ծախսերն են, իսկ 734 մլրդ դրամը՝ կապիտալ), պակասուրդը կազմում է 604 մլրդ դրամ։ Տնտեսական աճն ամրագրված է 5,1 տոկոս, միջին գնաճը՝ 3,5 տոկոս։ ՀՆԱ–ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը կանխատեսվում է 54․3 տոկոսի մակարդակում։