Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը հունվար–մարտին կրկնապատկվել է` գերազանցելով 4,2մլրդ դոլարը

26.04.2023, 15:35
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը, ըստ գործառնական վիճակագրության, 2023 թվականի հունվար-մարտին կազմել է շուրջ 4248,1 մլն դոլար, ինչը կրկնակի գերազանցում է 2022 թվականի հունվար-մարտի ցուցանիշը
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը հունվար–մարտին կրկնապատկվել է` գերազանցելով 4,2մլրդ դոլարը
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալը, ըստ գործառնական վիճակագրության, 2023 թվականի հունվար-մարտին կազմել է շուրջ 4248,1 մլն դոլար, ինչը կրկնակի գերազանցում է 2022 թվականի հունվար-մարտի ցուցանիշը, հայտնում է Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ, հաշվետու տարվա մարտին, նույն տարվա փետրվարի համեմատ, այս ցուցանիշն աճել է 23,7%-ով, իսկ անցած տարվա մարտի համեմատ՝ 2,5 անգամ։ 2023 թվականի հունվար-մարտին արտաքին ապրանքաշրջանառության ծավալը դրամով կազմել է 1666.4 մլրդ դրամ։

Հայաստանից արտահանումը 2023 թվականի առաջին եռամսյակում, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3 անգամ՝ կազմելով 1664,8 մլն դոլար։ Մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, գրանցվել է 2,–անգամյա աճ։ Դրամով արտահանումը 2023 թվականի հունվար-մարտին կազմել է 653,3 մլրդ դրամ։

Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2583,3 մլն դոլար՝ 2022 թվականի հունվար-մարտի համեմատ գրանցելով 89,1 տոկոսի աճ։ Այս տարվա մարտին ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 2,4 անգամ։ Դրամով ներմուծումն առաջին եռամսյակում կազմել է 1013.1 մլրդ դրամ։–0–