Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ծավալը 3 տարում ավելացել է մոտ 44,6 մլրդ դրամով.փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ծավալը 2018թ.–ին ավելացել է մոտ 44,6 մլրդ դրամով։ Համապատասխան տվյալներ է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Այսպես, 2018թ.–ին իրականացվել է 3,84 մլրդ դրամի 150 ծրագիր (կառավարության մասնաբաժինը կազմել է 1,6 մլրդ դրամ), 2019թ.–ին` 17,46 մլրդ դրամի 463 ծրագիր (կառավարության մասնաբաժինը` 9,596 մլրդ դրամ), 2020թ.–ին` 26,24 մլրդ դրամի 580 ծրագիր (կառավարության մասնաբաժինը` 14,3 մլրդ դրամ)։
«2021թ.–ին հաստատվել և իրականացվել է 48,4 մլրդ դրամի 678 ծրագիր, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 23,2 մլրդ դրամ», – նշեց նա։
Պապիկյանը հայտարարեց, որ 2018թ.–ից ՀՀ կառավարությունը հետևողականորեն համայնքներում ավելացրել է նաև իր մասնակցության մասնաբաժինը, և նպաստել է նրան, որ համայնքներում առկա միջոցները դառնան ենթակառուցվածքներ։ (1 դոլարը` 477,79 դրամ)–0–