Հայաստանի հազար խոշոր հարկատուները 9 ամսում պետբյուջե են վճարել ավելի քան 1,3 տրիլիոն դրամ
26.10.2023,
13:26
Հրապարակվել է 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/ԱՌԿՍ/․ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հրապարակվել է 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 967 միլիարդ 676 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 299 միլիարդ 235 միլիոն դրամ։
Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են ներառվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (վճարը կազմել է շուրջ 52,4 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիա»–ին (շուրջ 39,5 մլրդ դրամ), Grand Tobacco–ն (ավելի քան 31,03 մլրդ դրամ), Mobile Center Art–ը (ավելի քան 30,13 մլրդ դրամ), Pretty Way–ը (ավելի քան 23,35 մլրդ դրամ), Ամերիաբանկը (շուրջ 22,8 մլրդ դրամ), Արդշինբանկը (ավելի քան 21,3 մլրդ դրամ), CPS Energy Group–ը (շուրջ 16,6 մլրդ դրամ), International Masis Tabak–ը (ավելի քան 15,7 մլրդ դրամ) և JTI Armenia–ն (ավելի քան 13,9 մլրդ դրամ)։
Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022 թ․-ի որոշմամբ սահմանված չափորոշիչները և ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները ($1 - 402,4 драма)։ –0–