Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանը միացվեց ազգային էլեկտրացանցին. ներդրումները կազմել են 2 մլն դոլար

14.11.2019, 20:19
Նախօրեին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կայացավ «ԱրՍան 1-2» (ArSun) արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։
Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանը միացվեց ազգային էլեկտրացանցին. ներդրումները կազմել են 2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նախօրեին` նոյեմբերի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կայացավ «ԱրՍան 1-2» (ArSun) արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։ 

Խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական Ցանցերին միացնելու արարողությունները իրականացվեցին «ԱրՍան 1-2» կայանների երկու համասեփականատերերի՝ Հայկ Շեկյանի և Կարեն Ղազարյանի կողմից։ 

«Մեր համագործակցությունը հիմնված է դեռ ուսանողական տարիներին ձևավորված վստահության վրա և ունենալու է շարունակական բնույթ։ Մենք պլանավորում ենք նոր արևային կայանների կառուցումը՝ նպատակ ունենալով ավելացնել Արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, նվազեցնելու երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և բարելավելու շրջակա միջավայրը», – ասել է Կարեն Ղազարյանը։ 

«Բոլոր նրանք, ովքեր ունեն ազատ դրամական միջոցներ և ուզում են ապահով և եկամտաբեր ներդրում կատարել, կարող են վստահորեն դիմել մեզ։ Սա թվով հինգերորդ արդյունաբերական կայանն է, որ մենք թողարկում ենք, և ի հաշիվ մեր կուտակած փորձի, ինչպես նաև լավագույն արտադրողների հետ ունեցած կայուն գործընկերային հարաբերությունների՝ կարողանում ենք ապահովել լավագույն գին-որակ հարաբերակցություն՝ 450$ 1 կՎտ դրվածքային հզորության համար առանց ԱԱՀ։ Առանձնահատում շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ին՝ նախագծի ֆինանսավորումը շահավետ պայմաններով իրականացնելու և պրոֆեսիոնալ աշխատելաոճի համար», – ավելացրել է Կայանի համասեփականատեր, նախագիծն իրագործած՝ «Շտիգեն» (Shtigen) ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը։ 

Միջոցառմանը ներկա գտնվելու համար Հայաստան էր ժամանել արևային վահանակներ արտադրող միջազգային առաջատար ընկերություններից Phono Solar-ի (Ֆոնո Սոլար) փոխնախագահ պարոն Մայքլ Լին, ով իր խոսքում նշել է, որ հպարտ է կատարված աշխատանքով։

«Հայաստանում շփվեցի տասից ավել գործարարների հետ, տեսնում եմ մեծ ձգտում և պոտենցիալ ձեր երկրում արևային էներգետիկայի զարգացման համար», – նշել է Լին։    

ԱրՍան 1-2 կայանների նախագծի մասին հայտարարվել էր ուղիղ մեկ տարի առաջ` նոյեմբերի 14-ին Հայաստանի Էներգետիկ շաբաթվա միջոցառումների ընթացքում (նկարը կից)։ Ֆինանսավորման և մատակարարման աշխատանքների ավարտից հետո, հուլիսին տրվել էր կայանի կառուցման մեկնարկը։ Տեղադրված դրվածքային հզորությունը կազմում է 2 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 2,2 ՄՎտ)։ Կայանը ֆինանսավորվել է «Արմսվիսբանկ»-ի կողմից՝ Գերմանահայկական հիմնադրամի ԳՀՀ ՎԷ ծրագրի շրջաննակներում, որի ռեսուրսները տրամադրվում են գերմանական KfW բանկի կողմից։ 

Արդյունաբերական «ԱրՍան 1-2» արևային էլեկտրակայանը (ԱրԷԿ) նախագծվել և կառուցվել է «Շտիգեն» ընկերության կողմից։ Վերջինս հիմնադրվել է դեռևս 2011 թվականին և ներկայումս ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերությունն է։–0–