Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է․ Փաշինյան
02.02.2024,
11:08
Վարչապետի խոսքով, պատերազմի ժամանակ կարևոր խնդիր է թիկունքի աշխատանքի ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես՝ զարգացումը, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք՝ բանակ, կրթություն, սահմանների անվտանգություն, ինքը կոնկրետ բյուջետային ծախս է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, պատերազմի ժամանակ կարևոր խնդիր է թիկունքի աշխատանքի ապահովումը, որպեսզի հնարավոր լինի ճակատի համար արտադրել ինչ-որ բաներ, սկսած հագուստից, վերջացրած առողջապահություն, դեղեր, սնունդ և այլն:
«Բայց այսօրվա իրավիճակում տնտեսական զարգացումն է Հայաստանի շահը, որովհետև տնտեսական զարգացմամբ է, որ դու ունենում ես ենթակառուցվածքներ և բյուջետային միջոցներ: Օրինակ՝ մենք զինվորականների աշխատավարձն ենք բարձրացնում: Ինչի՞ հաշվին պիտի բարձրացվի: Եթե պետական բյուջեում եկամուտ չկա՝ չես կարող զինվորականի և որևէ մեկի աշխատավարձը բարձրացնել, չես կարող զենք, զինամթերք ձեռք բերել, չես կարող կրթությունը ֆինանսավորել, որպեսզի զինվորականը, սպան պատշաճ կրթություն ունենա, բժիշկը, մեկը, մյուսը...», – ասաց Փաշինյանը։–0–