Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի ստորգետնյա գազապահեստարանում նախատեսվում է կուտակել ռեկորդային պաշար

22.04.2022, 13:06
Հայաստանի տարածքում գտնվող ստորգետնյա գազապահեստարանում առաջիկա ձմռանը նախատեսվում  ստեղծել գազի ռեկորդային պաշար
Հայաստանի ստորգետնյա գազապահեստարանում նախատեսվում է կուտակել ռեկորդային պաշար

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի տարածքում գտնվող ստորգետնյա գազապահեստարանում առաջիկա ձմռանը նախատեսվում  ստեղծել գազի ռեկորդային պաշար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով «Գազպրոմի» վարչության որոշման վրա։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի տարածքում գտնվող ստորգետնյա գազապահեստարանում ձմռան սեզոնի սկզբին կմատակարարվի 0,107մլրդ խ/մ գազ։

«Գազպրոմի» վարչությունը հանձնարարել  հաջորդ ձմռան համար ռուսական ստորգետնյա գազապահեստարաններում ստեղծել գազի ռեկորդային պաշար` 72,662 մլրդ խ/մ։

«2022–2023թթ.–ի ձմռան և աշնան շրջանում գազամատակարարման միասնական համակարգի հուսալի աշխատանքի համար վարչությունը պրոֆիլային ստորաբաժանումներին և դուստր ընկերություններին հանձնարարել է հաջորդ սեզոնի սկզբին ստեղծել գազի օպերատիվ պաշար Ռուսաստանի տարածքում` 72,662 մլրդ խ/մ ծավալով, ինչպես նաև մինչև 852,4մլն խ/մ ավելացնել պոտենցիալ առավելագույն օրական արտադրողականությունը։ Այսպիսով, ցուցանիշները դուրս կգան ռեկորդային նոր մակարդակների վրա », – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով, «Գազպրոմի» գազատրանսպորտային համակարգով Ռուսաստանի սպառողներին մատակարարվող գազի գումարային ծավալը 2021թ.–ի չորրորդ եռամսյակում և 2022թ.–ի առաջին եռամսյակում հասել է ռեկորդային մակարդակի։ Մասնավորապես, նախորդ աշուն–ձմեռ շրջանի համեմատ, ավելացել է պահանջարկը էլեկտրաէներգետիկայի, նավթաքիմիական, ցեմենտային, ագրոքիմիական և մետալուրգիական արդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկությունների կողմից։

«Հոկտեմբեր–մարտի ընթացքում «Գազպրոմն» ամբողջությամբ կատարել է պարտավորութունները հայրենի սպառողների առաջ և կատարել է արտահանման պայմանագրերի հայտերը», – ավելացրել են հոլդինգում։

«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է «Գազպրոմ Արմենիա»` մեկնաբանություն ստանալու համար։–0–