Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի տնտեսությունը 2022թ.-ին կգրանցի ռեկորդային աճ. Քերոբյան

09.12.2022, 20:43
2022 թվականին Հայաստանի տնտեսությունը կունենա գրեթե ռեկորդային աճ, և այդ աճում հսկայական ներդրում է ունեցել ՏՏ ոլորտը
Հայաստանի տնտեսությունը 2022թ.-ին կգրանցի ռեկորդային աճ. Քերոբյան
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2022 թվականին Հայաստանի տնտեսությունը կունենա գրեթե ռեկորդային աճ, և այդ աճում հսկայական ներդրում է ունեցել ՏՏ ոլորտը։ Այս մասին Silicon Mountains 2022 գագաթնաժողովում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք դա կտեսնենք տարվա վերջնական արդյունքներում: Այդ աճում ՏՏ ոլորտն ունի ամենամեծ ներդրումը և ուղղակի՝ ունենալով ոլորտի ներսում աճի մոտ 50%-ը, այնպես էլ անուղղակի, քանի որ տարածաշրջանային ճգնաժամի պատճառով Հայաստան են ժամանել բազմաթիվ տաղանդավոր մասնագետներ, որոնք իրենց ներդրումն են ունեցել ոչ միայն ոլորտի զարգացման գործում, այլ նաև հարակից ոլորտներում»,- ասաց նա։

Սակայն Քերոբյանն ընդգծեց, որ դա չի նշանակում, որ ոլորտում չկան խնդիրներ։ Նա հիշեց, որ դրամի արժեւորման պատճառով շատ ընկերություններ հայտնվեցին ճակատագրական վիճակում:

«Ընկերություններում ավարտվել էր «թթվածինըդ», և ես ուրախ եմ, որ կառավարությունը գտել է այն իրենց տրամադրելու միջոցը: Դա թույլ կտա ընկերություններին ճիշտ վերակազմավորվել այս տուրբուլենտ ժամանակաշրջանում»,- ասաց նա:

Քերոբյանը նշեց, որ շարունակվում են քննարկումները հետագա երկարաժամկետ լուծումների շուրջ՝ ընկերությունների աշխատանքի հորիզոնն ընդլայնելու նպատակով։

«Որոշ ժամանակ առաջ մենք նպատակ դրեցինք Երևանը դարձնել տեխնոլոգիական հաբ, որտեղ կարող են ներգրավված լինել տաղանդավոր և նորարարություններին ձգտող մարդիկ: Այսօր քաղաքների միջև ամենաուժեղ մրցակցությունը հենց այս մարդկանց համար է, և ակնհայտ է, որ Երևանը դարձնելով հարմար նրանց համար՝ մենք կկարողանանք քաղաքը մրցունակ դարձնել աշխարհում»,- ասաց նա։
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականին, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, կկազմի 14%։-0-