Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանն ու Օմանը քննարկում են թվայնացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը

16.07.2024, 15:25
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ
Հայաստանն ու Օմանը քննարկում են թվայնացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները: 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և ընդլայնման կարևորությանը: 

Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ու տնտեսական զարգացման համար ընձեռնվող հնարավորությունները: 

Մտքեր են փոխանակվել նաև թվայնացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման շուրջ: 

Նախարար Միրզոյանն Օմանի նախարարին ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը: