Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում բենզինի գինը հոկտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է ավելի քան 44%–ով

04.11.2021, 14:47
Այս տարվա հոկտեմբերին, 2020թ.–ի հոկտեմբերի համեմատ, բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 44,1%–ով և 43,2%–ով
Հայաստանում բենզինի գինը հոկտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է ավելի քան 44%–ով

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2021թ.–ի հոկտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, ավելացել են 1,2%–ով։ Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ այս տարվա հոկտեմբերին, 2020թ.–ի հոկտեմբերի համեմատ, բենզինն ու դիզվառելիքը թանկացել են համապատասխանաբար 44,1%–ով և 43,2%–ով, 2020թ.–ի դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 37,8%–ով և 44,3%–ով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների գները 2021թ.–ի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, ավելացել են 9,7%–ով, իսկ 2021թ.–ի սեպտեմբերի համեմատ` 0,6%–ով։–0–