Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հարկային մուտքերը զգալիորեն կրճատվել են

12.06.2020, 18:07
Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հարկային մուտքերը զգալիորեն կրճատվել են
Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հարկային մուտքերը զգալիորեն կրճատվել են

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, նկատվել է պետական եկամուտների անկում՝ մի շարք հարկային վճարումների գծով, հայտնել է ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:

«Ապրիլին ավելացված արժեքի հարկի գիծը ցույց տվեց հավաքագրված վճարումների 16% անկում, իսկ մայիսին` 24% -ով՝ 2019-ի նույն ամիսների համեմատ», - ասաց նա ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում:

Հակոբյանը նշեց, որ դա պայմանավորված է մարտին ներդրված կարանտինային ռեժիմով և տնտեսական գործունեության խիստ սահմանափակումներով: 

«Հուսով ենք, որ հունիսից ցուցանիշները զգալիորեն կփոխվեն, քանի որ ապրիլի վերջից հանվել են տնտեսական գործունեության մի շարք արգելքներ», - հավելեց նա:

Նրա խոսքով, եկամտահարկի վճարներից միջոցների հավաքագրման անկումը կապված է եկամտահարկի համահարթեցման հետ ՝ սկսած 23% -ից:

Ինչպես նշել է Հակոբյանը, աշխատողների թվի նվազումը ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներին նույնպես լուրջ ազդեցություն է ունեցել ստացված հարկերի քանակի վրա:

«Մարտին գրանցվել է 12 հազար աշխատողի կրճատում, իսկ ապրիլին 74 հազար աշխատողների եկամտահարկը չեղարկվել է՝  ճգնաժամի պայմաններում տնտեսական գործունեությունը խթանելու համար: Այսպիսով, ապրիլին եկամտահարկի վճարումները հավաքագրվել են 2,6 միլիարդ դրամով պակաս, քան մարտ ամսում», - ասել է նա:

Շշրջանառության հարկի գծով, ըստ Հակոբյանի, արդեն արձանագրել է 7% անկում, չնայած երկրորդ եռամսյակի տվյալները հայտնի կդառնան միայն հուլիսին: -0-