Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հինգ ամսում տարեկան կտրվածքով կրճատվել է 3,1%–ով

26.06.2023, 14:01
Միաժամանակ այս ցուցանիշը մայիսին, ընթացիկ տարվա ապրիլի համեմատ, նվազել է 5,1%-ով, իսկ անցած տարվա մայիսի համեմատ՝ 2%-ով
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը հինգ ամսում տարեկան կտրվածքով կրճատվել է 3,1%–ով
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2023 թվականի հունվար-մայիսին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3,1 տոկոսով, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 3630,3 մլն կՎտ/ժ։

Միաժամանակ այս ցուցանիշը մայիսին, ընթացիկ տարվա ապրիլի համեմատ, նվազել է 5,1%-ով, իսկ անցած տարվա մայիսի համեմատ՝ 2%-ով։ -0-