Հայաստանում էներգակիրների գները 2024թ․–ին կախված կլինեն գլոբալ գործընթացներից․ Նուրբեկյան
01.02.2024,
14:54
ԿԲ փոխնախագահը չմեկնաբանեց գազի գնի ձևավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2023 թվականին նավթի գների զգալի նվազումը, ինչպես նաև անորոշությունն ու տնտեսությունների դանդաղումը կշարունակեն ազդել Հայաստանի վրա 2024 թվականին, «Ամունդի–Ակբա 2024 տնտեսական համաժողովի» ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
«2023 թվականին մենք տեսանք նավթի գների զգալի անկում, քանի որ կային զգալի անորոշություններ և տնտեսությունների դանդաղում: Միևնույն ժամանակ, մենք տեսանք որոշակի նշանակալի քայլեր ՕՊԵԿ-ի կողմից։ 2024 թվականին նույն գործոնները կշարունակեն ազդել Հայաստանի վրա։ Հետևաբար, եթե աշխարհում գլոբալ դանդաղում լինի, ապա այս դեպքում նավթի գները կձևավորվեն ավելի ցածր մակարդակի վրա, և Չինաստանն այս հարցում էական դերակատարում ունի»,- նշեց նա։
Միաժամանակ, ԿԲ փոխնախագահը չմեկնաբանեց գազի գնի ձևավորման հարցը։
«Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթի» փոխտնօրեն, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը նույնպես մեկնաբանել է աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը նավթի գների ձևավորման վրա։
«Մի կողմից կան աշխարհաքաղաքական գործոններ, որոնք ակնկալվում է, որ նույնպես ակտիվ կլինեն 2024 թվականին, և որոնք խթանում են նավթի գները դեպի վերև։ Մյուս կողմից կա տնտեսական ակտիվություն, որը կդանդաղի և գները կքաշի ներքև: Այս գործոններից որն ավելի ծանրակշիռ կլինի, ցույց կտան իրադարձությունները: Սակայն, որպես կանոն, աշխարհաքաղաքական իրադարձությունները լինում են կարճաժամկետ: Նավթի գների վրա ավելի երկարաժամկետ ազդեցություն է ունենում տնտեսական տեսլականը, հատկապես Չինաստանը»,- ասաց նա:-0-