Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում սպառողական գների ցուցիչը սեպտեմբերին աճել է 9.1%-ով

05.11.2021, 10:25
Հայաստանում սպառողական գները 2021 թ.-ի հոկտեմբերին, 2020 թ.-ի հոկտեմբերի համեմատ, աճել են 9.1%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.7%-ով
Հայաստանում սպառողական գների ցուցիչը սեպտեմբերին աճել է 9.1%-ով

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2021 թ.-ի հոկտեմբերին, 2020 թ.-ի հոկտեմբերի համեմատ, աճել են 9.1%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.7%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցի տվյալները։

Միաժամանակ, այս տարվա հունվար-հոկտեմբերին, 2020 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների աճը կազմել է 6.9%։

ԱՎԿ-ի տվյալներով, 2021 թ.-ի հոկտեմբերին, 2020 թ.-ի հոկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 16%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 1.4%-ով։

Ալկոհոլը և ծխախոտը հոկտեմբերին թանկացել են 9.7%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.5%-ով։ Հագուստի և կոշկեղենի գները 2021 թ.-ի հոկտեմբերին աճել են 11.7%-ով (ամսվա կտրվածքով՝ 2.8%-ով), իսկ կոմունալ ծառայությունների գները՝ 1.5%-ով (ամսվա կտրվածքով՝ անփոփոխ)։

Կենցաղային ապրանքները, կենցաղային տեխնիկան և բնակարանների ամենօրյա սպասարկումը սեպտեմբերին թանկացել է 9.3%-ով, իսկ ամսվա կտրվածքով էժանացել ՝ 0.2%-ով։

Առողջապահության ոլորտում հոկտեմբերին աճը կազմել է 4.7% (2021թ.-ի սեպտեմբերի համեմատ՝ անկում 0.3%), տրանսպորտը՝ 8.4% (աճը՝ 0.2%), կապը՝ 0.8% (0%), հանգստի և մշակույթի ոլորտում՝  7.4% (աճ 1.7%), կրթություն՝ 1.4% (0%), ռեստորանային և հյուրանոցային ոլորտում՝ 3.4% (աճը 0.1%), իսկ տարբեր ապրանքների և ծառայությունների համար՝ 4.4% (0%)։

Միաժամանակ, ըստ վիճակագրության, ոչ պարենային ապրանքների գները 2021 թ.-ի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճել են 9.7%-ով, իսկ 2021 թ.-ի սեպտեմբերի համեմատ՝ 0.6%-ով։

Բացի այդ, հոկտեմբերին ծառայությունների ոլորտում սակագների գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 1.6%, իսկ սեպտեմբերի համեմատ, պահպանվել է սակագների համեմատաբար կայուն մակարդակ: 

Հայաստանի 2021 թ.-ի պետական ​​բյուջեում տնտեսական աճը նախատեսված է 3.2%, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (± 1.5%)։ Նախնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2021 թ.-ի երկրորդ եռամսյակում արդյունքում Հայաստանում, 2020 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 13,1% –ի աճ։ ՀՀ ԿԲ-ն սեպտեմբերին բարելավել է 2021 թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը` նախկին 4.6%-ից հասցնելով 5.4%-ի։–0–