Հայաստանում սպառողական գները հունվար–նոյեմբերին տարեկան կտրվածքով ավելացել են 2,2%–ով
25.12.2023,
14:46
Միաժամանակ, հաշվետու տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, գրանցվել է 0,5%–ի անկում, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0,5% աճ
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սպառողական գները 2023թ․–ի 11 ամսում, նախնական տվյալներով, նախորդ տարվա հունվար–նոյեմբերի համեմատ, ավելացել են 2,2%–ով։ Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Միաժամանակ, հաշվետու տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, գրանցվել է 0,5%–ի անկում, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0,5% աճ։
Ըստ ԱՎԿ–ի՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արդյունաբերական ապրանքների գները, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 1,7 տոկոսով։ Միաժամանակ, այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, արտադրական ապրանքների գներն աճել են 2,1%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերին նվազել են 1,3%-ով։
Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական տվյալների, 2023 թվականի հունվար-նոյեմբերին, 2022 թվականի 11 ամիսների համեմատությամբ, աճել է 9,4 տոկոսով։-0-