Հայաստանում տնտեսական աճի բաշխումը հավասարաչափ տեղի չի ունեցել․ Վաչե Գաբրիելյան (ՎԻԴԵՈ)
02.11.2023,
13:56
Հայաստանում թեև աղքատության ցուցանիշները նվազել են, բայց պետք է հասկանալ, թե որքանով են նվազել և բնակչության որ խավերի համար․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում թեև աղքատության ցուցանիշները նվազել են, բայց պետք է հասկանալ, թե որքանով են նվազել և բնակչության որ խավերի համար։
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը՝ ներկայացնելով աղքատության գնահատականները գրաֆիկներով։
«Պետք է հասկանալ ընդհանուր միտումը տարբեր եկամտային սահմաններում գտնվող մարդկանց համար», – ասաց նա։
Գաբրիելյանի խոսքով, եթե աղքատության ցուցիչը գնահատվում է՝ ըստ աղքատության պարենային ծայրահեղ գծի, ապա այն 2021թ․–ի նկատմամբ նվազել է, 2021թ․–ին կազմել է 1․5 տոկոս, 2022թ․–ին՝ 1․2 տոկոս։
Ըստ ստորին գծի՝ աղքատության մակարդակը 2022թ․–ին ավելացել է (2021թ․–ին կազմել է 10․5 տոկոս, 2022թ․–ին՝ 11․6 տոկոս), ըստ վերին գծի՝ աղքատության մակարդակը կրկին նվազել է (2021թ․–ին՝ 45․7, 2022թ․–ին՝ 41․3), ըստ միջին այն ևս կրկին նվազել է (2021թ․–ին՝ 26,5 տոկոս, 2022թ․–ին՝ 24․8)։
Գաբրիելյանը ներկայացրեց նաև աղքատությունն՝ ըստ միջազգային գծերի (օրական մեկ շնչի հաշվով եկամտով)։
Ըստ օրական 2,15 դոլար ծախսի՝ աղքատությունը 2021թ․–ին կազմել է 0,5 տոկոս, 2022թ․–ին այն ավելացել է՝ դառնալով 0․8 տոկոս։
Ըստ օրական 3,65 դոլար ծախսի՝ աղքատությունը 2021թ․–ին կազմել է 8,7 տոկոս, 2022թ․–ին այն ավելացել է՝ դառնալով 10 տոկոս։
Ըստ օրական 6,85 դոլար ծախսի՝ աղքատությունը 2021թ․–ին կազմել է 51,7 տոկոս, 2022թ․–ին այն նվազել է՝ դառնալով 51,3 տոկոս։
Գաբրիելյանը պարզաբանեց, որ Հայաստանում թեև տնտեսական աճ տեղի է ունեցել, դրա բաշխումը հավասարաչափ տեղի չի ունեցել՝ հատկապես հաշվի առնելով ցածր միջին խավը։
«Բնակչության միջին կատեգորիան դեռևս լավացում չի ստացել», – ասաց նախկին փոխվարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։–0–