Հայաստանում տնտեսական աճը 2019 թ-ի արդյունքներով կհասնի ամենաքիչը 7,5%-ի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական աճը 2019թ-ի արդյունքներով կհասնի ամենաքիչը 7,5%-ի: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ 2019թ-ի դրական միտումները լավ սկիզբ են դնում 2020թ-ի տնտեսության համար:
«Տարվա արդյունքները դեռ չեն ընդհանրացվել, բայց 2019 թ-ի 11 ամիսների տնտեսական ակտիվության 7,5% ցուցանիշը թույլ է տալիս այդպիսի կանխատեսումներ անել»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 11 ամսում կազմել է 9,3%: Ծառայություններն աճել են գրեթե 15 %-ով: Ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9,2 % աճ, շինարարությունը 4,5 % և արտահանումն աճել է 9 %-ով:
«Դա վերջին 1,5 տարվա հիմնական նվաճումն է , և, չնայած, սա այն ցուցանիշը չէ, որն ակնկալում է կառավարությունը, միևնունն է այն լավ հիմք է հետագա զարգացման համար»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշել է, որ նախարարությունը 2019 թ-ին շեշտը դրել էր 5 ռազմավարական ուղղությունների զարգացման վրա, որոնք թույլ կտան երկարաժամկետ աճ գրանցել:
Մասնավորապես, խոսքը գյուղատնտեսական փոքր և միջին բիզնեսի զարգացման ընդունված ռազմավարության, ինչպես նաև մշակման փուլում գտնվող արդյունաբերության, գործնական և նրեդրման միջավայրի զարգացման ռազմավարության և զբոսաշրջության մասին է, որոնք նախատեսվում է ներկայացնել կառավորության քննարկմանը տարեսկզբին:-0-