Рейтинг@Mail.ru
USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 26, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2024թ․–ին աճել է 8%–ով երկու ոլորտում գրանցված երկնիշ աճի հաշվին․ ՀԲ

25.02.2025, 12:39
ՀԲ–ի վերլուծաբանները նշում են, որ դեկտեմբերին արդյունաբերությունը երկրորդ ամիսն անընդմեջ կրճատվեց 14․8 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2024թ․–ին աճել է 8%–ով երկու ոլորտում գրանցված երկնիշ աճի հաշվին․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում տնտեսական ակտիվության համախառն աճը 2024թ․–ին հասել է 8%–ի ծառայությունների և շինարարության ոլորտում գրանցված երկնիշ աճի շնորհիվ, նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – February 2024» տնտեսական ակնարկում։

«Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նոյեմբերի 1․5 տոկոսից աճեց 4․7 տոկոսի դեկտեմբերին (տ/տ)՝ տարեկան աճը հասցնելով 8 տոկոսի։ Դեկտեմբերի աճը հիմնականում պայմանավորված էր 19․4 տոկոսով (տ/տ) ծառայությունների ընդլայնումով (առանց առևտրի), 12․9 տոկոսով (տ/տ) շինարարության և 10․3 տոկոսով (տ/տ) առևտրի ավելացմամբ», – նշվում է ուսումնասիրության մեջ։

ՀԲ–ի վերլուծաբանները նշում են, որ դեկտեմբերին արդյունաբերությունը երկրորդ ամիսն անընդմեջ կրճատվեց 14․8 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված արդյունաբերության (-18 տոկոս տ/տ) և հանքարդյունաբերության ոլորտում (-16,2 տոկոս տ/տ) անկմամբ: Արտադրության անկումը պայմանա-վորված էր ալկոհոլային խմիչքների (գրեթե -20 տոկոսով) և գունավոր մետաղների (-70 տոկոսով) արտադրության անկմամբ։

2023թ․ զրոյական աճից հետո գյուղատնտեսությունը 2024թ․ աճեց 1․9 տոկոսով (տ/տ):

Ըստ Ազգային վիճակագրական տվյալներով՝ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է գրեթե 3 տրլն դրամ (2023թ. հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 4,7%), գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր արտադրանքի ծավալը 958,8 մլրդ դրամ է (աճը՝ 1,6%), շինարարության ծավալը՝ 709,5 մլրդ դրամ (աճը՝ 14,5%), ներքին առևտրաշրջանառությունը՝ 6,4 տրլն դրամ (աճը՝ 17%), ծառայությունների ոլորտի ծավալը (առանց առևտրի)՝ 3,5 տրլն դրամ (աճը՝ 10.6%)։