Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար–օգոստոսին ավելացել է 4,9% –ով.ԱԶԲ

20.10.2021, 14:49
Շինարարական ոլորտին աջակցություն է ցուցաբերում պետական միջոցներով իրականացվող ֆինանսավորումն ու հիփոթեքի և շինարարական վարկերի տրամադրման ծավալների ավելացումը
Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար–օգոստոսին ավելացել է 4,9% –ով.ԱԶԲ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական ակտիվությունը հունվար–օգոստոսին ավելացել է4,9%–ով։ Այս մասին նշվում է ԱԶԲ–ի 2021թ.–ի հոկտեմբերի մակրոտնտեսական տեղեկագրում։ Օգոստոսին աճը կազմել է 2,3%  հուլիսին գրանցված 6,2%–ից հետո։

Ինչպես նշվում է տեղեկագրում, դինամիկայի թուլացման պատճառը մեծ մասամբ արդյունաբերական արտադրության կրճատումն է։ Միաժամանակ շինարարության, ծառայությունների և առևտրի ոլորտում գրանցված աճը շարունակում է աջակցել տնտեսական ակտիվությանը։ Մասնավորապես, շինարարական աշխատանքների ծավալներն օգոստոսին ավելացել են 2,3%–ով, հունվարից–օգոստոս ընկած ժամանակահատվածում` 7,3%–ով։

Շինարարական ոլորտին աջակցություն է ցուցաբերում պետական միջոցներով իրականացվող ֆինանսավորումն ու հիփոթեքի և շինարարական վարկերի տրամադրման ծավալների ավելացումը (օգոստոսին համապատասխանաբար 37,8%–ով և 34,6%–ով)։

ԱԶԲ–ում կարծում են, որ տարվա մնացած ժամանակաշրջանում զսպող գործոններ են հետաձգված պահանջարկի աստիճանական սպառումն ու բյուջետային և դրամային քաղաքականության խստացումը։

ԱԶԲ–ն 2021թ.–ի արդյունքում Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կանխատեսում է 4,9%–ի սահմանում։ Գների աճը կդանդաղի դեկտեմբերին, գնաճը կվերադառնա թիրախային միջակայք 2022թ.–ի երկրորդ եռամսյակում։

Տնտեսական կանխատեսումներ

Հայաստանի տնտեսական աճը 2021թ.–ի պետբյուջեում նախատեսված է 3,2%–ի սահմանում, գնաճն ամրագրված է 4% սահմանում (±1,5%)։ ՀՀ ԿԲ–ն այս տարվա սեպտեմբերի կեսին բարելավել է 2021թ.–ի արդյունքում տնտեսական աճի իր կանխատեսումը` մինչև 5,4%։–0–