Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը Եվրահանձնաժողովից կստանա 6,5մլն եվրոյի դրամաշնորհ մարզերում էներգետիկ նախագծեր իրականացնելու համար

29.06.2023, 15:02
Առաջիկայում փաստաթուղթը կներկայացվի ԱԺ–ի վավերացմանը
Հայաստանը Եվրահանձնաժողովից կստանա 6,5մլն եվրոյի դրամաշնորհ մարզերում էներգետիկ նախագծեր իրականացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը Եվրոպական Հանձնաժողովից կստանա 6,5 մլն եվրո դրամաշնորհ՝ «Կայուն էներգետիկա, էներգետիկ անվտանգություն և կայունություն կլիմայական փոփոխությունների նկատմամբ Հայաստանի գյուղական վայրերում» տեխնիկական աջակցության համաձայնագրով։Այս համաձայնագրի ստորագրման առաջարկը հինգշաբթի հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։

Առաջիկայում փաստաթուղթը կներկայացվի ԱԺ–ի վավերացմանը։

Հայաստանի Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում կիրականացվեն էներգաարդյունավետության և կայուն էներգետիկայի նախագծեր։ Դա հնարավորություն կտա գյուղական բնակավայրերի մի շարք շենքեր համալրել էներգաարդյունավետ սարքավորումներով, արևային ջրատաքացուցիչներով և ֆոտովոլտային կայանքներով: Կկատարվեն նաև ջերմամեկուսացման աշխատանքներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականն ընդհանուր էներգիայի արտադրության մեջ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնել 15%-ի։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 3039,4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Դրանցից արևային կայաններին բաժին է ընկնում 4,2%, այսինքն՝ 104,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա (2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը՝ 92,1%)։ --0-