Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանը կարող է ԱՄԷ արտահանել ձուկ–ձկնամթերք, մեղր և այլ սննդամթերք

24.01.2024, 14:21
ՀՀ–ից կարող են ԱՄԷ արտահանվել ձուկ–ձկնամթերք, մեղր, մեղվաբուծական արտադրանք, կաթ-կաթնամթերք և միս-մսամթերք
Հայաստանը կարող է ԱՄԷ արտահանել ձուկ–ձկնամթերք, մեղր և այլ սննդամթերք
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ–ից կարող են ԱՄԷ արտահանվել ձուկ–ձկնամթերք, մեղր, մեղվաբուծական արտադրանք, կաթ-կաթնամթերք և միս-մսամթերք։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ընթացող վեցամսա բանակցությունների, աշխատանքային քննարկումների և տեղեկատվության փոխանակման արդյունքում՝ համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ ձուկ-ձկնամթերքի, մեղրի և մեղվաբուծական արտադրանքի, կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքի արտահանման առողջության վկայականները:

Արդյունքում նշված սննդատեսակները Հայաստանից արդեն կարող են արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ:–0–