Հայաստանը մտադիր է դիվերսիֆիկացնել արտահանումը, բայց Ռուսաստանը դեռևս գլխավոր առևտրային գործընկերն է․ Քերոբյան
09.01.2024,
12:38
Մեր հիմնական առևտրային գործընկերը դեռ Ռուսաստանն է, չնայած, որ ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նրա մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է, հայտարարել է նախարարը
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը մտադիր է դիվերսիֆիկացնել արտահանումը, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախօրեին ասուլիսի ժամանակ։
«Մեր հիմնական առևտրային գործընկերը դեռ Ռուսաստանն է, չնայած, որ ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նրա մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է: Արաբական Միացյալ Էմիրությունները երկրորդ տեղում են, որին հաջորդում են Չինաստանը, Վրաստանը և ԱՄՆ–ն, որոնք առաջին անգամ են ներառվել այդ ցանկում»,- ասաց Քերոբյանը։
Նա հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ և նշեց, որ հիմնական ուղղությունը կդառնա Մերձավոր Արևելքը։ Նախարարը հայտարարեց նաև, որ մշակվում է արտահանման նոր ռազմավարություն, ըստ որի՝ շեշտը դրվելու է Հայաստանում արտադրվող արտադրանքի որակի վրա։
«ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե նախարարը հակասություն չի՞ տեսնում նրանում, որ միաժամանակ խոսքը գնում է որակյալ արտադրանքի և դեպի Մերձավոր Արևելք կենտրոնացման մասին, որտեղ քիչ երկրներ կան, որոնք կարող են թանկ ապրանքների պահանջարկ գեներացնել, նա պատասխանեց, որ Մերձավոր Արևելքի վրա կենտրոնացումը կատարվում է՝ հաշվի առնելով ընթացիկ իրողությունները, և երբ սկսվի ավելի որակյալ արտադրանքի արտադրությունը, դրանց տարածման աշխարհագրությունն ավելի դիվերսիֆիկացված կլինի։
Միաժամանակ նախարարը չպատասխանեց «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե նախ Հայաստանն ինչու չի փորձի դիվերսիֆիկացնել արտահանումը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։
Ավելի վաղ Քերոբյանը հայտնել էր, որ 2023 թվականի առաջին 11 ամիսներին Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նվազել է։ «Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելի քիչ է աճել, քան մեր ընդհանուր ապրանքաշրջանառությունը, այսինքն՝ Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ նույնիսկ փոքր-ինչ նվազել է»,- ասել է նա։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 41,2%-ով և կազմել 15,445,535.0 հազար դոլար։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2023 թվականի 10 ամիսներին կազմել է 5,4 մլրդ դոլար՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ ավելանալով 40,8 տոկոսով։ Միաժամանակ, արտահանումը հաշվետու ժամանակահատվածում հասել է 2,9 մլրդ դոլարի՝ 63 տոկոս աճով, իսկ ներմուծումը՝ 2,7 մլրդ դոլարի (աճը՝ 16,6%)։–0–