Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայկական կողմը ժամանակավորապես դադարեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը

16.10.2020, 22:37
Հայաստանը դադարեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը
Հայկական կողմը ժամանակավորապես դադարեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական կողմը ժամանակավորապես դադարեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանը։

«Այսօր, երբ Թուքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայ ժողովրդի նկատմամբ դարձյալ որդեգրել է բացահայտ թշնամական ու ցեղասպան քաղաքականություն, երբ անթաքույց հրահրում ու ռազմական միջամտություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության՝ Ադրբեջանի որդեգրած ուժային լուծման փորձերին, վերջինիս մատակարարում սպառազինություն, զինվորական մասնագետներ ու վարձկան ահաբեկիչներ, որպես Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի հայկական կողմի համանախագահ՝ հայտարարում եմ խորհրդի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին», – հայտարարել է նա։

Ղազարյանը նաև կոչ է արել հայաստանյան գործարարներին ու պետական համապատասխան գերատեսչություններին ժամանակավորապես կասեցնել թուրքական բոլոր տեսակի ապրանքերի ներմուծումը Հայաստան։

1997 թվականին ձևավորված Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի խնդիրն է եղել տնտեսական կապերի աշխուժացման միջոցով լիցքաթափել կողմերի միջև պատմականորեն ձևավորված լարվածությունը, աջակցել բարիդրացիական կապերի հաստատման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորմանը։

Երկու կողմերի գործարարները քիչ ջանք չեն թափել կառուցողական երկխոսության ու տնտեսական փոխգործակցության կայացման ուղղությամբ, ամեն անգամ, սակայն, բախվելով թուրքական իշխանությունների ամենատարբեր խոչընդոտներին ու ապակառուցողական կեցվածքին։

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է նախագիծ թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու մասին։–0–