Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+1

«Իգիթ» ՍՊԸ–ն տուգանվել է 32մլն դրամով հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար

05.12.2023, 11:58
Հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Իգիթ» ՍՊԸ-ին տուգանել է շուրջ 32 միլիոն դրամի չափով
«Իգիթ» ՍՊԸ–ն տուգանվել է 32մլն դրամով հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Իգիթ» ՍՊԸ-ին տուգանել է շուրջ 32 միլիոն դրամի չափով։

Ինչպես հայտնում են հանձնաժողովից, պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ, որի շրջանակներում արձանագրվել է, որ «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր․
  • Ապրանքն իրացվել է առանց պիտակի․
  • Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։
  • «Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը։
Նկարագրվածի առնչությամբ «Իգիթ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 504–Ա որոշմամբ տուգանվել է շուրջ 32 միլիոն դրամի չափով։

Բացի այդ, Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար «Իգիթ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 470–Ա որոշմամբ տուգանվել է 2 միլիոն դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության և Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար համապատասխանաբար Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 239-Ա, թիվ 238-Ա և 2023 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 469–Ա որոշումներով տուգանվել է ընդհանուր շուրջ 4 միլիոն դրամի չափով։-0-