Իտալական մի քանի ընկերություն պլանավորում է ներդրումներ կատարել Հայաստանում. Քերոբյանը թվեր է ներկայացրել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախօրեին հանդիպել է իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին նախարարը հայտնել է Facebook-յան իր էջում:
Նա հայտնել է, որ Agroittica ընկերությունը պլանավորում է Հայաստանում ներդնել 25մլն եվրո և կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։
Torri Solare ընկերությունը պլանավորում է Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն:
Mea-ն պլանավորում է Հայաստանում ներդնել մոտ 30մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։
Cinausero Unika ընկերությունը պլանավորում է Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա։ Իտալիայի իրենց ֆերմայում, որտեղ աճեցնում են 15հզ գլուխ խոզ, աշխատում է 3 (երեք) հոգի։-0-