Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ԿԲ-ն կթուլացնի դրամավարկային պայմանները՝ տնտեսության զարգաման կանխատեսման պահպանման դեպքում

18.05.2012, 14:28
Հայաստանի Կենտրոնական բանկը կդիտարկի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը, եթե Հայաստանի տնտեսությունը զարգանա բանկի կանխատեսած սցենարով և գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում լինի, ասվում է ԿԲ-ից «ԱՌԿԱ» գործակալության ստացված հաղորդագրության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Կենտրոնական բանկը կդիտարկի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը, եթե Հայաստանի տնտեսությունը զարգանա բանկի կանխատեսած սցենարով և գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում լինի, ասվում է ԿԲ-ից «ԱՌԿԱ» գործակալության ստացված հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝  դա պայմանավորված է նրանով, 2012 թվականի ապրիլին արձանագրվել է 0.6% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով և կազմել 1.9%:
Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունները զարգանում են ըստ 2012 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության բազային սցենարի:
Խորհուրդը գնահատեց, որ պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ճնշումներ չեն ակնկալվում. չնայած այդ ապրանքների (հիմնականում՝ նավթ, ցորեն) հարաբերական գների տատանումներին, ընդհանուր առմամբ, դրանց ազդեցությունը գնահատվում է չեզոք:

Խորհուրդն արձանագրեց, որ ՀՀ տնտեսության զարգացումները նույնպես գնաճային միջավայրի ընդլայնում չեն նախանշում. մասնավոր ծախսումների աճը և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ոչ գնաճային են:    

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: Հիմնվելով մինչև տարեվերջ գնաճի կանխատեսումների վրա՝ ԿԲ ապրիլին շարունակել է չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը, և ֆինանսական շուկայում, ընդհանուր առմամբ, տոկոսադրույքներն անփոփոխ են մնացել: Շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը կազմել է 9.92 %, միջբանկային ռեպո տոկոսադրույքը՝ 9.45%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 8.93%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 8.64%:

Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունները զարգանում են ըստ 2012 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության բազային սցենարի: Ներկայումս իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում, և այս պահին նպատակահարմար է պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն: --0--