ԿԲ–ն ակնկալում է տնտեսության անկում 2020թ.–ի արդյունքում, բայց կլինի որոշակի աճ 2021թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն ակնկալում է տնտեսական անկում 2020թ.–ի արդյունքում, բայց կլինի որոշակի աճ 2021թ.–ին, ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ ԿԲ–ի` 2020թ.–ի արդյունքում տնտեսական աճի կանխատեսումները չեն փոխվել և շարունակում են մնալ 7,2% անկման մակարդակում։
2021թ.–ի կանխատեսման կապակցությամբ ԿԲ նախագահը նշել է, որ ակնկալվում է աճ` ընդգծելով, որ վաղաժամ է հրապարակել թվեր։
Նա ավելացրել է, որ այդ ցուցանիշը կհրապարակվի ԿԲ–ի եզրափակիչ հաշվետվության մեջ դեկտեմբերի 29–ին։
«Այդուհանդերձ հիմա կարող եմ ասել, որ մեր կանխատեսումը կլինի ԱՄՀ–ի (1%, խմբգր.) և Ֆինանսների նախարարության (3,2%, խմբգր.) կանխատեսումների միջակայքում», – ասել է Գալստյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՀ–ն կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ–ն կնվազի 7,25%–ով 2020թ.–ի արդյունքում, իսկ 2021թ.–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի աճ 1%–ի մակարդակում։
ՀՀ պետբյուջեի նախագծով, սկզբում տնտեսական աճը 2020թ.–ին նախատեսված էր 4,8%–ի չափով, սակայն ավելի ուշ, հաշվի առնելով հանգամանքները, այն վերանայվեց դեպի նվազում`տարեվերջին 6%–ի սահմանում, իսկ վերջին հոկտեմբերյան կանխատեսմամբ կարող է հասնել 7,9%–ի։
Տնտեսական աճը 2021թ.–ի պետբյուջեում նախատեսված է 3,2%–ի չափով, գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)։–0–