Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
0

ԿԲ-ը իր հերթական ամբողջական կանխատեսումները կհրապարակի 2021թ-ի դեկտեմբերի.փոխնախագահ

15.11.2021, 21:29
ԿԲ փոխնախագահը նշել է, որ տնտեսական աճի ներկայացված ցուցանիշները Կառավարության միջնաժամկետ նպատակադրումներն են, որի ապահովմանն ուղղված տարբեր ոլորտային միջոցառումներն ու բարեփոխումները նկարագրված են Կառավարության ծրագրում
ԿԲ-ը իր հերթական ամբողջական կանխատեսումները կհրապարակի 2021թ-ի դեկտեմբերի.փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ԿԲ-ը իր հերթական ամբողջական կանխատեսումները կհրապարակի 2021թ-ի դեկտեմբերին` չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի շրջանակներում, ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ինչպես գիտեք, ԿԲ-ն տարեկան ութ անգամ տոկոսադրույքի որոշում է իրականացնում, որից 4-ը ուղեկցվում է դրամավարկային քաղաքաականության ծրագրի և ԿԲ կանխատեսումների հրապարակմամբ: 2021թ-ի սեպտեմբերին՝ դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի շրջանակներում ԿԲ-ն ներկայացրել է 2021 թվականի տնտեսական աճի գնահատականներ, որը կազմում է 5.4%: ԿԲ-ը իր հերթական ամբողջական կանխատեսումները կհրապարակի 2021թ-ի դեկտեմբերին` չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի շրջանակներում», – ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե իրատեսակա՞ն է, արդյոք, ՀՀ կառավարության կողմից ներկայացված նպատակին հասնելը, որը նախատեսում է առաջիկա 5 տարում 7-9% տարեկան տնտեսական աճի ապահովում` Երիցյանը պարզաբանել է, որ տնտեսական աճի ներկայացված ցուցանիշները Կառավարության միջնաժամկետ նպատակադրումներն են, որի ապահովմանն ուղղված տարբեր ոլորտային միջոցառումներն ու բարեփոխումները նկարագրված են Կառավարության ծրագրում:

Նրա խոսքով, ԿԲ-ը նույնպես կարևորում է տնտեսության աճի կայուն հիմքերի ձևավորման ուղղությամբ ջանքերի անհրաժեշտությունը։

«Սա արտացոլված է նաև Կենտրոնական բանկի՝ 2022 թվականի բյուջեի եզրակացության մեջ, որտեղ ԿԲ-ն ընդգծել է պետական կապիտալ ներդրումների աճի կարևորությունը տնտեսական պոտենցիալի աճի համար», – հայտարարել է Երիցյանը։–0–