Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

ԿԶԵՀ–ը Հայաստանին կտրամադրի 100մլն դոլարի վարկ երկրի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

24.10.2024, 20:31
Միջոցները կուղղվեն հանրապետության բյուջետային պակասուրդը ծածկելուն
ԿԶԵՀ–ը Հայաստանին կտրամադրի 100մլն դոլարի վարկ երկրի պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱԺ–ն այսօր հավանություն է տվել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից (ԿԶԵՀ) 100մլն դոլարի վարկ ստանալու կառավարության նախագծին

Միջոցները կուղղվեն հանրապետության բյուջետային պակասուրդը ծածկելուն։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ վարկը տրամադրվում է 20 տարով՝ 4% տարեկան տոկոսադրույքով՝ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով։

Նրա խոսքով, միջոցները կուղղվեն ընթացիկ տարի ՀՀ կառավարության տնտեսական բարեփոխումների ծրագրերի ֆինանսավորման շարունակությանը։