Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Կանխվել է Միլանից Երևան ավելի քան 50 մլն դրամի ապրանքների անօրինական ներմուծման փորձ (ՎԻԴԵՈ)

26.04.2023, 15:19
Միլանից Երևան փորձել են ներմուծել 50 մլն դրամի բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ. ՎԻԴԵՈ
Կանխվել է Միլանից Երևան ավելի քան 50 մլն դրամի ապրանքների անօրինական ներմուծման փորձ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած 2 քաղաքացու պատկանող ուղեբեռները, ովքեր ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քաղաքացիների 5 ուղեբեռի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջիններիս մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 76 անուն ապրանք՝ բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ և այլ աքսեսուարներ։ Հայտնաբերված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցել է 50 մլն դրամը:

Միլանից Երևան ժամանած քաղաքացիների մոտ չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերելու փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագություններ՝ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով և տրամադրվել ՊԵԿ իրավաբանական վարչություն:–0–