Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում բաշխվել է 57.3 մլրդ դրամ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./ԱՌԿԱ/. Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ:
Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական և 825 հազար ֆիզիկական անձանց միջև:
«Ուշադրություն. այս թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14,15,16 միջոցառումները, որոնց իրագործումը ընթացքի մեջ է: Այս ծրագրերի իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1 միլիոն 200 հազարը», – նշել է վարչապետը:
ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 15 միջոցառում, որոնցից 6–ը վերաբերում է տնտեսական աջակցությանը բիզնեսին (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես և այլ ոլորտներ), ութ միջոցառման միջոցով սոցիալական աջակցություն է ցուցաբերվում բնակչության տարբեր խմբերին, ևս մի միջոցառում բնապահպանական։
Ապրիլի 30–ին Փաշինյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 16–րդ միջոցառումը, որը վերաբերում է կոմունալներին։ Միջոցառման շրջանակում աջակցություն կստանան այն բաժանորդները, որոնք փետրվարին սպառել են 10001–ից մինչև 25000 դրամ էլեկտրաէներգիա և 300001–ից մինչև 40000 դրամ գազ։–0–