Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Կասեցվել է «Ամասիա» պանրի գործարանի գործունեությունը

20.08.2021, 17:37
Կասեցման հիմնավոր պատճառը հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախատումն է
Կասեցվել է «Ամասիա» պանրի գործարանի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա), հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: 

Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախատումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն:

Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց հետո:–0–