Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Քերոբյանը ՀՀ–ում Կանադայի դեսպանին է ներկայացրել տնտեսության առաջնահերթությունները

14.12.2023, 14:15
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին
Քերոբյանը ՀՀ–ում Կանադայի դեսպանին է ներկայացրել տնտեսության առաջնահերթությունները
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթություններն ու ոլորտի արդիականացման նպատակով կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Այնուհետև քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Կանադայի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 77․8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2․4 անգամ։–0–