Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Մակրոտնտեսական կայունության ամենալուրջ սպառնալիքներից մեկը կոռուպցիայի հնարավոր վերաակտիվացումն է․ Փաշինյան

30.10.2023, 13:43
«Մենք խորապես մտահոգված ենք այն ընկալմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր տեղերում հնարավոր է փողով, կաշառքով տարբեր հարցեր լուծել», – ասել է Փաշինյանը
Մակրոտնտեսական կայունության ամենալուրջ սպառնալիքներից մեկը կոռուպցիայի հնարավոր վերաակտիվացումն է․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Մակրոտնտեսական կայունության ամենալուրջ սպառնալիքներից մեկը կոռուպցիայի հնարավոր վերաակտիվացումն է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024թ․–ի պետբյուջեի խորհրդարանական լսումների ժամանակ։

Վարչապետի կարծիքով, իշխանությունները պետք է ավելի խորացնեն իրենց սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ։
«Մենք խորապես մտահոգված ենք այն ընկալմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում տարբեր տեղերում հնարավոր է փողով, կաշառքով տարբեր հարցեր լուծել», – ասել է Փաշինյանը։

Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ որևէ ճգնաժամ, որևէ ցնցում, որևէ դժվարություն չի կարող հակակոռուպցիոն պայքարը որևէ կերպ թուլացնել։

«Սա, ինչպես նկատեցիք, ազգային անվտանգության, պետության շահերի հարց է։ Նաև վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեում և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ունեցած քննարկումների ժամանակ ընդգծել եմ հետևյալը՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում նույնքան կարևոր է, նույնքան հրատապ է, ինչքան 2018 կամ 2019 թվականին։ Եկեք պայմանավորվենք, որ այստեղ, ինչպես և նախկինում, ինչպես ժողովրդական լեզվով ասվում է՝ ներում-բեկում չի լինելու։ Որևէ նմանատիպ դեպք՝ անկախ նրանից, թե դա տեղի կունենա նախկին, ներկա իշխանությունների օղակի կողմից, պետք է արժանանա ուժեղ, հատուկ և, իհարկե, օրինական գնահատականի», – հայտարարել է Փաշինյանը։–0–