Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Փաշինյանն ու Իրանի նախագահը կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումը

03.01.2022, 15:44
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ
Փաշինյանն ու Իրանի նախագահը կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Ընդգծվել է տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Իրանի նախագահը վարչապետին և հայ ժողովրդին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իրանի քրիստոնյաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, Իրանի Իսլամական Հանրապետությանը շնորհակալություն հայտնել Իրանի հայության ինքնության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև:-0-