Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյանը բացառեց 2019թ.–ին գազի գնի թանկացման հնարավորությունը

13.02.2019, 14:43
Փաշինյանը հայտարարել է, որ գազը 2019թ.–ին չի թանկանա։
Փաշինյանը բացառեց 2019թ.–ին գազի գնի թանկացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վստահեցրեց, որ գազի գինը ներքին սպառողի համար 2019թ.–ին չի թանկանա։ 

«Այդ հարցի շուրջ կա հայ-ռուսական հարաբերությունների ու ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկման անհրաժեշտություն», – ասաց նա չորեքշաբթի` ԱԺ–ում պատասխանելով պատգամավորի հարցին, որը վերաբերում էր գազի գնի շուրջ հայ–ռուսական բանակցությունների հեռանկարներին։

Այս համատեքստում վարչապետը բացառեց ներքին պարտքի կուտակման հնարավորությունն այն դեպքում, եթե չհաջողվի համաձայնության գալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ։

«Այս պահին նման որևէ սխեմա չի գործում, հակառակը`մենք այս պահին խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու այդ համակարգի օպտիմալացման ու կառավարման արդյունավետության բարձրացման», – ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից սահմանի վրա բարձրացրել է գազի գինը Հայաստանի համար` մեկ խմ–ի դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, Հայաստանում ներքին սակագները կմնան անփոփոխ։ Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել էր, հայ սպառողի համար գազի գների պահպանման սուբսիդավորումը կիրականացվի ընկերության և մի քանի կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, որոնց հաշվին էլ ձևավորվում է գազի ներքին գինը։–0–