Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փաշինյանը կարծում է, որ հայկական կոնյակը պետք է անվանել ոչ թե «կոնյակ», այլ բրենդի

31.10.2024, 15:48
Նա նշեց, որ ծագումնաբանությունը շատ կարևոր է ժամանակակից տնտեսության մեջ։ Վերջերս են գլխի ընկել դրա մասին, երբ արձանագրել են, որ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչք է եղել, այլ ռեգիոնի անուն
Փաշինյանը կարծում է, որ հայկական կոնյակը պետք է անվանել ոչ թե «կոնյակ», այլ բրենդի

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Աշխարհագրական ծագումնաբանությունը շատ կարևոր է ժամանակակից տնտեսության մեջ։ Մենք վերջերս ենք գլխի ընկել դրա մասին, երբ արձանագրել ենք, որ օրինակ շամպայնն ի սկզբանե ոչ թե խմիչք է եղել, այլ ռեգիոնի անուն, նույնն էլ կոնյակը։

Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։

«Երբ խոսում ենք, որ շատ ուղղություններով արտահանման խնդիրներ ունենք, դրանց մի մասը կապված է այս երևույթի հետ: Մենք գալիս ենք «սովետական շամպայն» սպառողական կուլտուրայից: Ոչ թե պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փարձենք ինչ–որ մեկին ապացուցելու, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ նման բան ի բնե չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որն արտադրվում է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույն էլ՝ կոնյակը։ Կոնյակը էլի ռեգիոնի անուն է, որը վերաբերում է էն բրենդիին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից։ Սրանք բաներ են, որոնք առաջին հայացքից հասանելի չեն, բայց առանց այսպիսի հարցերի առերեսվելու ու դրանց լուծում տալու, հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ: Հիմա, օրինակ, կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է։ Եվ այսօր այն երկրները, որոնք Ֆրանսիա չեն, բայց ասում են՝ գիտեք մենք ինչ կոնյակ ունենք, կողքից քմծիծաղ է առաջացնում: Դա մոտավորապես միջպետական ճանապարհին՝ Դիլիջանում ջերմուկ չունեք պատմության նյութականացումն է և սա շատ խայտառակ բան է»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ մենք չենք տեսնում, թե կողքից ուրիշները մեզ ինչպես են ընկալում ու դա ամոթ է։

«Երբ մենք ասում ենք՝ գիտեք, թե մենք ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են և մտքում ասում՝ ըմ…:  Սա առաջին հերթին ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարությունների խնդիրն է: Մենք ԵՄ աջակցությամբ ծրագրեր ունենք այդ մասով և անպայման դրանք պետք է անենք: Մինչև մենք այս հարցերը չլուծենք, մենք չենք կարող ունենալ տնտեսություն, որը ինտեգրված է զարգացած տնտեսությանը: Մենք կարող ենք լինել ետնախորշերի տնտեսություն, որտեղ կարելի է տանել թաքուն տեղերում, թաքուն բաներ վաճառել: Բայց թաքուն տեղերում թաքուն բաներ վաճառելու հնարավորություններն անսահմանափակ չեն, իքս պահի դրանք վերանալու են, և մենք էլ ասելու ենք՝ վայ բա էս ո՞նց եղավ: Շատ պարզ՝ մենք ուղղակի ալարեցինք բացել և երեք հատ ավելի գիրք կարդալ կամ հասկանալ՝ ոնց ա աշխարհն աշխատում», – ասաց Փաշինյանը։