Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Փաշինյանը մեկնաբանեց Moody's գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը

16.09.2019, 14:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցկացվելիք մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանեց Moody's գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը:
Փաշինյանը մեկնաբանեց Moody's գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը

ՎԱՆԱՁՈՐ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցկացվելիք մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանեց Moody's գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը: 

Moody's Investors Service միջազգային վարկանշային գործակալությունը ս. թ. օգոստոսի 27-ին բարձրացրել է Հայաստանի կառավարության պարտքի չապահովված պարտավորությունների և պարտքի չապահովված գերակա պարտավորությունների երկարաժամկետ էմիտենտի` ազգային արժույթով և արտարժույթով վարկանիշը` B1 մակարդակից մինչև Ba3։ 

«Վարկանիշի բարձրացման որոշումը հիմնված է Moody's-ի այն գնահատականի վրա, որ Հայաստանում տնտեսական աճի ընդլայնվող դիվերսիֆիկացումը, զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը», - ասաց Փաշինյանը: 

Նա նշեց, որ Moody's-ն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր:

«Հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտությամբ և զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք», – հավելեց կառավարության ղեկավարը։ 

Ըստ Moody's-ի հաշվետվության, Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը բարձր կմնա միջնաժամկետում` տատանվելով 5,5-6%-ի սահմաններում:

Հայաստանի 2019 թ.-ի պետբյուջեում նախատեսված է 4,9%-ի տնտեսական աճ, իսկ գնաճը` 2,7%-ի չափով:-0-