Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը ներկայացրել է տնտեսության 3 ոլորտների զարգացման ցուցանիշները 2019թ.–ի արդյունքներով

25.02.2020, 19:23
Ինչպես նշել է վարչապետը, 2019 թվականի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը
Փաշինյանը ներկայացրել է տնտեսության 3 ոլորտների զարգացման ցուցանիշները 2019թ.–ի արդյունքներով
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում ներկայացրել է տնտեսության երեք ոլորտների զարգացման ցուցանիշները 2019թ.–ի արդյունքներով։

Ինչպես նշել է վարչապետը, 2019 թվականի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը:

«Ի գիտություն. հանքարդյունաբերությունը այս թվի մեջ չի մտնում. խոսքը միայն մշակող արդյունաբերության մասին է», – նշել է նա:

Փաշինյանի խոսքով, Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով:

«Ընդ որում միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.5%-ով», – պարզաբանել է նա։

Ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը, զբոսաշրջությունը, որը նույնպես արտահանում է համարվում, քանի որ դրանից օգտվում են օտարերկրյա քաղաքացիները, աճել է 14.7 տոկոսով և որպես արդյունք, տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` 2018-ի համեմատ աճելով 27.2%-ով։

Այս կապակցությամբ վարչապետը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել է իր տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն:

2019թ.–ի պետբյուջեում տնտեսական աճն ամրագրված է 4,9% սահմանում, գնաճը` 2,7%–ի սահմանում։ ԿԲ–ն ՀՀ տնտեսության աճը 2019թ.–ի արդյունքում կանխատեսել է 7,5%–ի սահմանում։–0–